Ամերիկյան Վիրջինիա նահանգում օդապարիկ է ընկնել: Այս պահին փրկարարներին հաջողվել է հայտնաբերել զոհերից մեկին: Այդ մասին հաղորդել է տեղի ոստիկանության պաշտոնական ներկայացուցիչ Քորին Գելերը:
Նրա տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցլ ուրբաթ երեկոյան Դոսուել քաղաքում, որը գտնվում է նահանգի կենտրոնական հատվածում: Օդապարիկը, որի մնացորդները դեռ չեն գտնվել, բախվել է էլեկտրական հաղորդալարերին, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Այժմ փրկարարնրը որոնում են եւս երկու անձի, որոնք գտնվել են օդապարիկում: Փրկարարները ենթադրում են, որ նրանք կարող էին ընկնելու պահին դուրս ցատկել աերոստատից:
Միեւնույն ժամանակ վկաները պատմում են, որ տեսել այրվող օդապարիկն ու օգնության ձայներ են լսել:




























