ԿԺԴՀ իշխանությունները պնդում են, որ երկրի ինքնիշխանության պաշտպանության համար պատրաստ են անցկացնել չորրորդ փորձը, շաբաթ հաղորդում է AP գործակալությունը՝ վկայակոչելով հյուսիսկորեական «Նոդոն սինմուն» թերթը: Հաղորդագրության մասնավորապես նշվում է, որ Փհենյանում հայտարարում են իրենց վճռականության մասին պատասխան քայլեր ձեռնարկել, այդ թվում նաեւ միջուկային փորձարկումները՝ երկրի ինքնիշխանության եւ արժանապատվության պաշտպանության համար:
Դրա հետ մեկտեղ Միջազգային անվտանգության եւ գիտության խնդիրների ամերիկյան ինստիտուտը շաբաթ զեկույց է հրապարակել, որում նշվում է՝ ԿԺԴՀ մասնագետները, դատելոց արբանյակային լուսանկարներից, շարունակում են պատրաստվել միջուկային զենքի հերթական փորձարկմանը: Միեւնույն ժամանակ ամերիկացի փորձագետները հայտնել են, որ դժվար է նշել փորձերի իրականացման հստակ օրը:
Այս շաբաթ ավելի վաղ Հարավային Կորեայի պաշտպանության նախարար Քիմ Քվան Ջինը հաղորդել է, որ իր տվյալների համաձայն՝ ԿԺԴՀ-ն ավարտին է հասցնում միջուկային չորրորդ փորձի անցկացման նախապատրաստումը, սակայն կարող է նաեւ հրաժարվել պայթյունից, հաղորդում է «Ինտերֆաքսը»:




























