Միացյալ Նահանգների անշարժ գույքի շուկայի պատմության մեջ ամենաթանկ գործարքն է գրանցվել:
Ինչպես New York Post թերթն է հաղորդում, Jana Partners հեջ-ֆոնդի հիմնադիր եւ ղեկավար, միլիարդատեր Բերրի Ռոզենշտեյնը 147 մլն ԱՄՆ դոլար է վճարել Իսթ-Հեմփթոնում (Նյու-Յորքի նահանգ, Սաֆֆոլկի շրջան) գտնվող կալվածքը ձեռք բերելու համար:
Օվկիանոսի ափին գտնվող առանձնատունը նախկինում հայտնի ֆինանսիստ Քրիստոֆեր Բրաունին եւ նրա գործընկեր, ճարտարապետ Էնդրյու Գորդոնին էր պատկանում: 2009թ. Բրաունի մահից հետո այնտեղ միայն Գորդոնն էր ապրում, որ նույնպես մահացել է` նախորդ տարի աշնանը, հաղորդում է Newsru.co.il-ը:
Կալվածքի մակերեսը 73 հազար ք.մ. է կազմում: Այն անհայտ բնութագրականով առանձնատնից բացի նաեւ այգի եւ լճակ է ներառում:
Բերրի Ռոզենշտեյնի նոր հարեւանը կատակերգու դերասան, սցենարիստ եւ պրոդյուսեր Ջերրի Սայնֆելդն է:



























