Պակիստանցի այն բժշկի , ով օգնել էր ԿՀՎ-ին դուրս գալ Ուսամա բեն Լադենի հետքի վրա, փաստաբաններից մեկըհեռացել է աշխատանքից՝ հայտարարելով, որ իր եւ իր ընտանիքի նկատմամբ սպառնալիքներն անտանելի են դարձել: Շաքիլ Աֆրիդիի փաստաբանը նաեւ պատմել է, որ ԱՄՆ-ը ազդում է Պակիստան վրա՝ պահանջելով ազատ արձակել բժշկին, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Աֆրիդիի գործը, ում մեղադրում են ԿՀՎ-ի հետ համագործակցության մեջ, այս պահին վերաքննության փուլում է: 2012թ.-ի մայիսին Աֆրիդիին դատապարտեցին 33 տարվա ազատազրկման. Այդ պահից ի վերջ նա Պեշավարի կենտրոնական բանտում է:

Դատախազները համարում են, որ բժիշկը պատվաստման պատրվակով կարողացել է մուտք գործել քաղաքի բնակիչների ԴՆԹ-ի տվյալների բազա, որն էլ փոխանցել է ամերիկյան հետախուզությանը: Ենթադրվում է, որ այս տեղեկությունն օգնել է ԿՀՎ-ին նույնականացնել բեն Լադենին: