Հնդկաստանի հյուսիսում Ուտարակհանդ նահանգի Չամոլի շրջանում մասնավոր ավտոբուսի վթարի հետեւանքով 17 մարդ է զոհվել, շաբաթ հաղորդում է հնդկանան «Hindustan Times» թերթը: Եւս հինգ մարդ տարբեր աստիճանի վնասվածք է ստացել, հաղորդում է «Ինտերֆաքսը»-ը:
Տեղի ոստիկանության հայտարարությունների համաձայն՝ ավտոբուսն ընթացքի մեջ դուրս է եկել երթեւեկելի հատվածից ու երեք մետր բարձրությամբ անդունդն է գլորվել: Ընդ որում նրանք նշում են, որ ընկնելու պահին ավտոբուսին կես կիլոմետր հեռավորություն էր մնացել նշանակված վայր հասնելու համար: Ինչպես գրում է պարբերականը, պատճառները պարզվում են:




























