Մայիսի 2-ին զանգվածային ընդհարումների ընթացքում զոհված 46 օդեսացիների ընտանիքներին մարզպետ Իգոր Պալիցայի բարեգործական հիմնադրամը 200 հազարական գրիվնա կտրամադրի: Այս մասին, ՈւՆՆ գործակալության վկայակոչմամբ, Facebook-ի իր էջին գրել է Օդեսայի փոխնահանգպետ Զոյա Կազանժին:
«Քանի որ մայիսի 2-ին ընդհարումների ժամանակ հրդեհի մատնված Արհմիությունների տանը բողոքի ակցիաների 46 մասնակից է զոհվել, Իգոր Պալիցայի բարեգործական հիմնադրամի օգնությունը տուժածների ընտանիքներին առնվազն 9,2 մլն գրիվնա կկազմի»,- գրել է Կազանժին:



























