Ուկրաինայի Դոնեցիկի եւ Լուգանսկի մարզերում այսօր՝ մայիսի 11-ին, շրջանների ինքնորոշման վերաբերյալ հանրաքվեներ են անցկացվում: ՈւՆԻԱՆ-ը հաղորդում է, որ Դոնեցկում միաժամանակ չորս հանրաքվե է անցկացվում:

Ուկրաինական գործակալության հաղորդագրության համաձայն՝ առաջին հարցումն անցկացնում է չգրանցված «Դոնեցկի հանրապետություն» հասարակական կազմակերպությունը, որի ժամանակ Ուկրաինայի քաղաքացիներից հարցնում են, ցանկանում են արդյոք նրանք անկախ «Դոնեցկի ժողովրդական հանրապետություն» ունենալ: Նախօրեին Դոնեցկի մարզի հանրակրթական հաստատությունների տնօրենները «Նովոստի Դոնբասա»-ի լրագրողներին հայտնել են, որ մավան սպառնալիքի ներքո իրենց ստիպում են դպրոցներում ընտրատեղամասեր կազմակերպել: Լուգանսկի մարզի բնակիչները պետք է պատասխանեն «Պաշտպանում եք արդյո՞ք Լուգանսկի ժողովրդական ժողովրդական հանրապետության պետական ինքնուրույնության մասին ակտը»:

Երկրորդ հարցումն անցկացնում է քաղաքացիների նախաձեռնողական խումբը, որը կոչվում է «Հանուն խաղաղության, կարգուկանոնի եւ միասնության»: Խմբի մտահաղացման համաձայն՝ Լուգանսկի եւ Դոնեցկի մարզերի բնակիչներն իրանց կարծիքը կհայտնեն պետության վարչատարածքային հնարավոր փոփոխությունների վերաբերյալ մարզերը Դնեպրոպետրովսկի մարզի կազմի մեջ ընդգրկվելուց հետո:

Երրորդ հարցումը նվիրված է Ուկրաինայի տարածքային ամբողջականության պաշտպանությանը: Չորրորդ հարցումն այն մասին է, թե արդյոք Դոնեցկի բնակիչները չեն ցանկանում միանալ Մեծ Բրիտանիային, քանի որ Դոնեցկ քաղաքը հիմնել է բրիտանացի ձեռներեց Ջոն Յուզը: Քաղաքը սկզբնապես կոչվում էր Յուզովկա: Վերջին երկու հարցումներն անցկացվում են հատուկ վրաններում, որոնք Դոնեցկի մարզի տարբեր վայրերում են գտնվում: ՈւՆԻԱՆ-ը նաեւ նշում է, որ բոլոր չորս հարցումներն էլ իրավական ուժ ունեն:

Ընդ որում ռուսական լրատվամիջոցները հաղորդում են Լուգանսկում քաղաքացիների մեծ ակտիվության մասին: Կարգուկանոնին եւ անվտանգությանը հետեւում են զինված ժողովրդական ոստիկանները: Նրանք Դոնեցկում իրենց հսկողության տակ են վերցրել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքը, հաղորդում է «Բլոկնոտ» լրատվական գործակալությունը: