Չինաստանում Ցինադո քաղաքում (արեւելաչինական Շանդուն նահանգ) հումքի վերամշակման գործարաններից մեկում պատերը փլուզվել են, 18 մարդ զոհվել է, եւս երեքը վնասվածք են ստացել:

Արտակարգ դեպքը տեղի է ունեցել մայիսի 11-ին տեղական ժամանակով 05:45-ին(Երեւանի ժամանակով 01:48) Խունադո շրջանում: Փլուզման պահին շենքում 40 աշխատող է գտնվել:

Քննության նախնական տվյալների համաձայն՝ փլուզումը տեղի է ունեցել հորդ անձրեւների հետեւանքով, որոնք խարխլել են դրա հիմքերը, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: