Մերձդնեստրի բնակիչների՝ Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության ճանաման եւ Ռուսասատանին միացնելու կոչի ներքո ստորագրությունների մեծամասնությունը Մոսկվա են հասցրել: Այդ մասին հաղորդել է Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը: Նախօրեին մոլդովական հատուկ ծառայությունները Ռոգոզինի ինքնաթիռից մոտ մերձդնեստրցիների մոտ 30 հազար ստորագրություն էին առգրավել:

«Մերձդնեստրի բնակիչների ստորագրությունները հանրապետության ճանաչման վերաբերյալ Մոսկվայում են,- գրել է Ռոգոզինը:- Մոլդովական հատուկ ծառայությունները, որոնք Քիշնեւում մեր ինքնաթիռը խուզարկել էին, ձեռք են բերել բեռի միայն փոքր մաստը: Հիմնականի մասին մենք հոգ ենք տարել»:

Ռոգոզինի խոսքով՝ ռուսական պատվիրակությունը բերել է Մերձդնեստրի բնակիչների ուղերձը Ռուսաստանի ղեկավարությանը: «Այսպես թե այնպես սա լուրջ հետեւանքներ կունենա երկկողմանի հարաբերությունների համար»,- գրել է նա:

Ինչպես հաղորդում է «NEWSru.com»-ը՝ նախօրեին Ռոգոզինը սոցցանցի օգնությամբ հաղորդել էր, որ Ռուսական համայնքների միության ակտիվիստների փոխանցած փաստաթղթերտ ռուսական պատվիրակության ինքնաթիռից առգրավվել մոլդավական հատուկ ծառայությունների կողմից: Նրա օգնական Դմիտրի Լոսկուտովը «Twitter»-ում պատմել է, որ «մոլդավական հատուկ ջոկատայինները խուզարկել են ինքնաթիռը, առգրավել են ՄՄՀ ճանաչման մասին ստորագրություններով արկղերը»: «Արկղերը տարել են անհայտ ուղղությամբ»,- հավելել է նա:

Քիշնեւում հայտարարել են, որ ինքնաթիռից առգրավված փաստաթղթերն «առգրավվել են Մոլդովայի Հանրապետության իրավասու մարմինների կողմից դրանց օրինականությունը ստուգելու համար՝ գործող օրենսդրությանը համապատասխան: