Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը հաստատել է ավելի վաղ սոցիալական ցանցերում հայտնված տեղեկությունը Սլավյանսկում տեղի ունեցած հրաձգության մասին:
Գերատեսչության հաղորդագրության համաձայն մայիսի 11-ի գիշերը Դոնեցկի մարզի Սլավյանսկում «ահաբեկիչներն ականանետ գնդակոծության են ենթարկել Ուկրաինայի զինված ուժերի անձնակազմին, որը Կարաչուն լեռան վրա հսկում է հեռուստաաշտարակը»:
Հրաձգության հետեւանքով վիրավորվել է ուկրաինացի զինծառայող, նրա կյանքին վտանգ չի սպառնում:




























