Այսօր՝ մայիսի 11-ին, Լիտվայում նախագահական ընտրություններ են անցկացվում: Երկրում 60 ընտրական շրջանում բաց է 2004 տեղամաս: Լիտվայում ընտրական իրավունք ունի մոտ 2 մլն 542 քաղաքացի:
Երկրի նախագահի պաշտոնին հավակնում է ութ մարդ, որոնց շարքում ֆավորիտ է համարվում գործող նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն: Նրա հիմնական մրցակիցն է Վիլնյուսի քաղաքապետ Արթուրաս Զուոկասը, «Լիտվայի լեհերի ընտրական ակցիա» քաղաքական կուսակցության թեկնածու Վալդեմար Տոմաշեւսկին եւ իշխող Սոցիա;-դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Զիգմանտաս Բալչիտիսը:
Լիտվական «DELFI» պորտալի հարցման տվյալների համաձայն՝ Գրիբաուսկայտեի օգտին պատրաստ է քվեարկել ընտրողների 46,4 տոկոսը:
Լիտվական օրենքների համաձայն՝ թեկնածուն ընտրվում է առաջին փուլում, եթե ընտրողների ավելի քան 50 տոկոսի մասնակության դեպքում հավաքում է ձայների կեսից ավելին: Եթե մասնակցությունը 50 տոկոսի չի հասնում, ապա ընտրվում է առաջին փուլում առավելագույն ձայները հավաքած թեկնածուն, սակայն ընտրողների երկու երրորդից ոչ պակասի դեպքում:




























