Հայաստանի շրջանների զգալի մասում գիշերվա առաջին կեսին եւ վաղը օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:

Քամին հարավային` 2-7 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը մայիսի 9-ին կբարձրանա 2-3, արեւելյան շրջաններում` 5-7 աստիճանով, այնուհետեւ էապես չի փոխվի:

«Հայպետհիդրոմետի» տվյալներով, երեւանում գիշերվա առաջին կեսին եւ օրվա երկրորդ կեսին հնարավոր է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ: Գիշերը մայրաքաղաքում սպասվում է +14+16, վաղը ցերեկը` +28+30 աստիճան տաքություն:

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում` գիշերը` +5+10, ցերեկը` +18+22,

Կոտայքում` գիշերը` +5+10, ցերեկը` +18+22,

Գեղարքունիքում` գիշերը` +5+10, ցերեկը` +18+22,

Լոռիում` գիշերը` +6+11, ցերեկը` +16+21,

Տավուշում` գիշերը` +12+16, ցերեկը` +20+23,

Արագածոտնի լեռներում` գիշերը` +5+10, ցերեկը` +18+22,

Արագածոտնի նախալեռներում` գիշերը` +12+15, ցերեկը` +24+27,

Արարատում` գիշերը` +13+16, ցերեկը` +26+30,

Արմավիրում` գիշերը` +13+16, ցերեկը` +26+30,

Վայոց ձորի լեռներում` գիշերը` +5+10, ցերեկը` +18+22,

Վայոց ձորի նախալեռներում` գիշերը` +13+16, ցերեկը` +26+30,

Սյունիքի հովիտներում` գիշերը` +14+17, ցերեկը` +23+28,

Սյունիքի նախալեռներում` գիշերը` +10+14, ցերեկը` +18+23,

Լեռնային Ղարաբաղում` +10+14, ցերեկը` +19+24: