Դոնբասում իրականացվում է հակաահաբեկչական գործողության վերջնական փուլը: Ուկրաինայի նախագահի վարչակազմի ղեկավարի պաշտոնակատար Սերգեյ Պաշինսկին մայիսի 11-ին հայտարարել է, որ Ուկրաինացի ուժայինների կողմից անցկացվող հատուկ գործողությունը Դոնեցկի մարզի մի շարք բնակավայրերում, որտեղ կիրակի դաշնայնացման կողմնակիցները շրջանի կարգավիճակի վերաբերյալ հանրաքվե են կազմակերպել, իր ավարտական փուլին է հասել:

Նրա խոսքով՝ «այս պահին վերջնական փուլում են» գործողությունները Կրասնի Լիման, Սլավյանսկ, Կրամատորսկ քաղաքների շրջանում, հաղորդում են ուկրաինական լրատվամիջոցները:

Պաշինսկին հաղորդել է, որ անցկացված գործողության շրջանակներում «ոչնչացվել են ցուցարարների բազաներն ու անցակետերը»: Նրա տեղեկությունների համաձայն՝ ուկրաինացի ուժայիննրի շարքում զոհեր չկան, գործողությունը շարունակվում է:

«Ուժայինների ակտիվ գործողությունները ներառում են ոչ միայն Սլավյանսկը, այլ նաեւ շրջանի այլ բնակավայրեր, որտեղ ռուսամետ ահաբեկիչներ են կուտակվել»,- նշել է նա: