«Օդեսայի ջարդի» զոհերի թիվը հասել է 47-ի: Կիրակի առավոտյան՝ մայիսի 11-ին, հիվանդանոցում վախճանվել է «Դումսկայա» պարբերականի 34-ամյա մեկնաբան Եվգենի Լոսինսկին, հաղորդում է պարբերականը:

Եվգենին որովային հրազենային վնասվածք էր ստացել Հունական հրապարակում ռազմական բախման ընթացքում: Բժիշկներն 9 օր պայքարում էին տղամարդու կյանքի համար, սակայն ոչինչ անել չեն կարողացել:

Հիշեցնենք, որ մայիսի 2-ին Օդեսայում հակամայդանցիների եւ Ուկրաինայի միասնության կողմնակիցների միջեւ ռազմական բախումներ են տեղի ունեցել, ինչի հետեւանքով 46 մարդ է զոհվել: Քաղաքի հիվանդանոցներում  շարունակում է մնալ ավելի քան 60 տուժած: