Ուկրաինայի մարզի «ժողովրդական նահանգապետ» Վլադիմիր Վարշավսկին կոչ է արել «խարկովյան ժողովրդական ոստիկանության» ակտիվիստներին նույնպես հանրաքվե անցկացնել: Նշենք, որ այսօր՝ մայիսի 11-ին, կարգավիճակների մասին հանրաքվեներ են անցկացվում Ուկրաինայի Լուգանսկի եւ Դոնբասի մարզերում:
Նրա խոսքով, «կամ կլինենք Դոնբասի հետ, կամ այնպիսինների հետ, ինչպիսին Կոնչիտան է(«Եվրատեսիլի» հաղթողը)», հաղորդում է
Հիշեցնենք, որ ավելի վաղ «Հարավ-արեւելք» հասարակական միավորման առաջնորդ Յուրի Ապուխտինը հայտարարել էր այն մասին, որ Խարկովը պատրաստ չէ հանրաքվե անցկացնել եւ որ առկա են անհամաձայնեցված հարցեր:




























