Գերմանիայի նախկին կանցլեր Գերխարդ Շրեդերը մեկնաբանել է իր գրկախառնությունները Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հաետ: Շրեդերի 70-ամյակին նվիրված հանդիսավոև արարողություններն անց են կացվել ապրիլի 28-ին Սանկտ-Պետերբուրգի Յուսուպովյան պալատում ու խիստ քննադատության են ենթարկվել գերմանական թերթերի կողից:

Ինքը Շրեդերը «Welt am Sonntag» թերթին տված հարցազրույցում հիշեցրել է, որ Պուտինը պերսոնա նոն գրատա չի համարվում, ուստի «իր մոտ նույնիսկ միտք չի ծագել հրաժարվել ընդունելությունից»: Ավելին, Շրեդերը հայտարարել է, որ հենց տոնակատարության ժամանակ է կարողացել Ռուսաստանի նախագահի հետ քննարկել ԵԱՀԿ դիտորների ազատ արձակման հարցը, որոնք այդ պահին Սլավյանսկում գերի էին:

«Մենք այդ կերպ ենք միմյանց ողջունում այն պահից ի վեր, ինչ ծանոթ եմ Վլադիմիր Պուտինի հետ՝ ավելի քան 14 տարի: Չեմ պատրաստվում փոխել նույնիսկ դժվարին ժամանակներում»,- ասել է Գերմանիայի նախկին կանցլերը, հաղորդում է «Lenta.ru»-ն:

Ավելի վաղ գերմանական լրատվամիջոցները կտրուկ քննադատել էին քաղաքական գործչին այն պատճառով, որ վերջինս իր տարեդարձը նշել է Սանկտ-Պետերբուրգում Ռուսաստանի նախագահի ընկերակցությամբ: Այսպես, «Welt am Sonntag»-ի կարծիքով, ուկրաինական ճգնաժամի պայմաններում կառավարության նախկին ղեկավարի գործողությունները կարծես «ծաղրում են գերմանական արտաքին քաղաքականությանը»: