Ամերիկյան Միսսուրի նահանգում հուժկու մրրկահողմ է անցել: Այն պոկել է ծառերը, մարդկանց թողել առանց լույսի, շրջել ավտոմեքենաներ:
Այն հանկարծակի է վրա հասել, բնակիչները 10-15 րոպե ունեին տները լքելու եւ ապաստարաններում թաքնվելու համար: Հազարավոր մարդիկ մնացել են առանց էլեկտրականության:
Փոքրիկ Օրրիք քաղաքում, որը Քանզաս-Սիթիից 50 կմ հեռավորության վրա է գտնվում, մրրկահողմը վնասել է ավելի քան 10 շինությունը, հաղորդում է տեղական «KMBC» հեռուստաալիքը: Օրրիքի բնակչությունը կազմում է 820 հազար մարդ:















