«Մայիսի 11-ին Կրեմլի կողմից կազմակերպվող եւ ֆինանսավորվող «հանրաքվեն» Դոնեցկի եւ Լուգանսկի մարզերի կարգավիճակի վերաբերյալ իրավաբանական ոչ մի նշանակություն չունի»: Այդ մասին նշվում է Ուկրաինայի արտգործնախարարության հայտարարության մեջ: Գերատեսչության հաղորդագրության համաձայն՝ հանրաքվեն որեւէ իրավականորեն չի ազդի Ուկրաինայի պետական կառույցի եւ տարածքային ամբողջականության վրա:

«Հանրաքվեների» եւ սադրանքների հետեւում կանգնած են արդի ռուսական չափանիշներով կրթված ու զինված ահաբեկչական հանցաովոր խմբերը»,- պնդում են գերատեսչությունում:

Ուկրաինացի դիվանագետներն ընդգծում են, որ Ուկրաինայի քաղաքացիների մեծամասնությունը Դոնեցկում եւ Լուգանսկում չի տրվում այս անօրինականություններին: «Ուկրաինացիներ չեն ճանաչում ահաբեկչական հանրաքվեները ոչ Դոնեցկում, ոչ Լուգանսկում, ոչ Ղրիմում: Այդպիսին է նաեւ միջազգային հանրության արձագանքը»,- հիշեցրել են ԱԳՆ-ում, հաղորդում է «Ուկրաինսկա պրավդան»:

Հիշեցնենք, որ մայիսի 11-ին Ուկրաինայի Դոնեցկի եւ Լուգանսկի մարզերում դաշնայնացման կողմնակիցները շրջանի կարգավիճակի վերաբերյալ հանրաքվե են անցկացնում: