Լրատվամիջոցներում տեղեկություն է հայտնվել այն մասին, որ Մարիուպոլի (Ուկրաինայի Դոնեցկի մարզ) ոստիկանության պետ Վալերի Անդրոշչուկին, ում նախկինում առեւանգել էին, մահացած են հայտնաբերել: Այդ մասին հաղորդել է տեղական «Օստրով» պարբերականը՝ վկայակոչելով իրավապահ մարմիններում առկա աղբյուրին:
Աղբյուրի տվյալների համաձայն՝ մայիսի 10-ին ոստիկանին կախված վիճակում հայտնաբերել են Մարիուպոլի օդանավակայանի շրջանում: ավելի վաղ նմանատիպ հաղորդագրություն տարածվել էր սոցցանցերում:
Մարիուպոլի ոստիկանությունում, ինչպես հաղորդում է «ՌԲԿ-Ուկրաինան», ոստիկանության ղեկավարի մահվան մասին լուրը ոչ հերքել են, որ հաստատել:
Վալերի Անդրոշչուկն անհետացել է մայիսի 9-ին Մարիուպոլում տեղի ունեցած զինված բախումների ընթացքում: «Օստրովի» տվյալների համաձայն՝ նրան առեւանգել են անջատողականները: Ռադիկալ կուսակցության առաջնորդ, նախագահության թեկնածու Օլեգ Լյաշկոն ընդ որում Facebook-ում, գրել է, որ ոստիկանության պետը «մինչեւ վերջին պահը պաշտպանվում էր պատասխան կրակով»:




























