Ամերիկյան «Procter & Gamble» ընկերությունը ներողություն է խնդրել իր ապրանքներից մեկի վրա նացիստական խորհրդանիշ տեղադրելու համար:

Ընկերության կողմից արտադրվող լվացքի փոշու փաթեթավորման վրա պատկերված էր վերնաշապիկ «88» համարով, որը նացիստական եւ ծայրահեղ աջ խմբավորումներն օգտագործում են որպես գաղտնավորված ոջույն: Ընկերության ներկայացուցիչ Գաբի Հասիգը(Gabi Hassig) պարզաբանել է, որ նշանը պատահական է ընտրվել, իսկ թիվը նշանակում էր լվաքցի քանակը, որքանի համար որ նախատեսված է փաթեթը, հաղորդում է «Lenta.ru»-ն՝ վկայակոչելով «The Washington Times»-ին:

Բացի այդ, արտադրությունից հանել են մաքրող միջոցների շարք, որն անվանման մեջ «18» թիվն էր պարունակում, ինչը նույնպես հաճախ կապում են դիկտատորի անվան հետ: