Հարավկորեական «Samsung Electronics» ընկերության ղեկավար Լի Կոն Հին (Lee Kun-hee) շնչառական խնդիրների պատճառով տեղափոխվել է հիվանդանոց: Նրան սիրտ-թոքային վերականդանացման են ենթարկել, հաղորդում է «Ռենհապ» գործակալությունը:

Բիզնես կայսրության 72-ամյա ղեկավարն այժմ մասնավոր բժշկական կենտրոնում է, վիճակը կայուն է: Լի Կոն Հին շնչառական համակարգի հետ խնդիրներ ունի 1990թ.-ից, երբ նրան թոքերի վիրահատության ենթարկեցին:

Հետզոտողները նշում են, որ մեծահարուստ ձեռներեցի առողջական խնդիրները կարագացնեն «Samsung»-ի կառավարման իրավասությունների փոխանցումը նրա որդուն՝ Լի Չժե Յանին (Lee Jae-yong):