Իրաքի հյուսիսում գտնվող  ռազմաբազայի վրա հարձակում են գործել. ահաբեկիչներն առեւանգել են 20 զինվորի, հետո գնդակահարել նրանց, հաղորդում են տեղական իրավապահ մարմինները:

Գրոհայինների մեծաքանակ խումբը  հարձակվել է Այն ալ-Ջահաշ բնակավայրի շրջանում գտնվող ռազմական բազայի վրա, որը Մոսուլից 60 կմ հարավ է գտնվում: Ավելի ուշ ուժայիններն առեւանգված զինծառայողների մարմինները հայտնաբերել են զորանոցների մոտակայքում:

Զինվորների մարմինների վրա հրազենային բազմաթիվ վնասվածքների հետքեր կան: Նրանց ձեռքերն, ընդ որում, կապված չեն եղել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով AFP-ին:

Այս պահին Նինվե նահանգը բնութագրվում է որպես երկրում զինված բախումների ամենաթեժ կետ: Լարվածության աճը երկրում կապված է խոշորագույն մահմեդական համայնքների՝ սունիների եւ շիաների հակամարտության հետ: