Ռուսաստանցի գործարար Ալիշեր Ուսմանովը Մեծ Բրիտանիայում բնակվող միլիարդատերերի ցուցակում առաջին հորիզոնականը զիջել է երկու հնդիկ գործարարի՝ Շրի եւ Գոպի Հինդուջդաներին:

2013թ.-ին Ուսմանովը գլխավորում էր այդ ցուցակը, իսկ Հինդուջա եղբայրները երրորդ հորիզոնականում էին:

Ինչպես հաղորդել է «The Sunday Times»-ը, Մեծ Բրիտանիայում բնակվող միլիարդատերերի թիվը կազմում է 104: Սա երեք անգամ շատ է, քան 10 տարի առաջ: Միացյալ թագավորության քաղաքացիների ունեցվածքը գնահատվում է 301 մլրդ ֆունտ ստերլինգ(507 մլդր դոլար):

Շրիչանդա եւ Գոպիչանդա Հինդուջաների ունեցվածքը «The Sunday Times»-ը գնահատում է 11,9 մլրդ ֆունտ(20,04 մլրդ դոլար): Երկրորդ հորիզոնականում է Ալիշեր Ուսմանովը՝ 10,65 մլդր ֆունտ(17,9 մլրդ դոլար) ունեցվածքով:

Երրորդ հորիզոնականում է հնդիկ գործարար Լաքշմի Միթալ: Նրա ունեցվածքը գնահատվում է 10,25 մլդր ֆունտ(17,26  մլրդ դոլար): 4-րդ հորիզոնականում է ռուսական ծագմամբ ամերիկացի գործարար Լեն(Լեոնիդ) Բլավատնիկը: Նրա ունեցվածքը կազմում է 10 մլրդ ֆունտ(16,84 մլդր դոլար):

Ռուս գործարար Ռոմա Աբրամովիչն այս ցուցակում զբաղեցնում է 9-րդ հորիզոնականը՝ 8,52 մլրդ ֆունտ(14,35 մլրդ դոլար) ունեցվածքով: