Մեչնիկովի անվան Օդեսայի ազգային համալսրարանի ուսանող Վադիմ Պապուրան դարձել է Օդեսայի մայիսի 2-ի ողբերգության 48-րդ զոհը: Նրա մահվան մասին սոցցանցերում հաղորդել են ընկերները, հայտնում է «Ինտերֆաքս-Ուկրաինան»:

Հիշեցնենք, որ մայիսի 11-ի առավոտյան Օդեսայի ողբերգության զոհերի թիվը հասել էր 47-ի, հիվանդանոցում մահացել էր 34-ամյա Եվգենի Լոսինսկին:

Օդեսայում անկարգությունների հետեւանքով զոհերի թիվը հասել է 47-ի 

Օդեսայի կենտրոնում մայիսի 2-ին զանգվածային անկարգությունների եւ հրդեհի հետեւանքով ավելի քան 200 մարդ վնասվածք էր ստացել: