Հարավճապոնական Կյուսյու կղզում ժայթքել է Սակուրաձիմա հրաբուխը, որն ամենաակտիվներից մեկն է համարվում Ճապոնիայում: Մոխրի սյան բարձրությունը կազմել է ավելի քնա 4,5 կմ:

Ճապոնացի օդերեւութաբանների տվյալներով՝ այս ժայթքումն ամենահուժկուն է եղել ընթացիկ տարում: Լավայի եւ մոխրի հոսքն ուղղվում է Իբուսիկի: Ավերածությունների կամ տուժածների մասին լուրեր դեռ չկան, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Սակուրաձիմա հրաբուխը տարվա ընթացքում ժայթքում է մի քանի հարյուր անգամ: Այսօր տեղի ունեցածը թվով 126-րդն է: