Դոնեցկի մարզի Կրասնոարմեյսկ քաղաք են մտել Ուկրաինայի Ազգային գվարդիայի «Դնեպր» գումարտակի զինծառայողները: Նրանք իրենց հսկողության տակ են վերցրել Կրասնոարմեյսկի քաղաքային խորհուրդն ու ոստիկանության բաժանմունքը:

Այդ ընթացքում հանրաքվեի կազմակերպիչները փակել են գրեթե բոլոր ընտրատեղամասերը: Դաշնայնացման կողմնակիցները պնդում են, որ ստիպված են եղել անել Ազգային գվարդիայի զինվորականների ճնշման ներքո: Նրանք վերցրել են քվեաթերթիկներն ու ընտրացուցակները, հաղորդում է «Liga.net»-ը:

Հիշեցնենք, որ մայիսի 11-ին Լուգանսկում եւ Դոնեցկում մարզերի կարգավիճակի վերաբերյալ հանրաքվեներ են անցկացվում: Դրան զուգահետ Ուկրաինայի հակաահաբեկչական ուժերն ակտիվ գործողություններ են իրականցնում են Դոնեցկի մարզի Սլավյանսկ, Կրամատորսկ եւ Կրասնի Լիման քաղաքում: