Ուկրաինայի նախագահի թեկնածում եւ ազգային պատգամավոր Օլեգ Լյաշկոն «Facebook»-ի իր էջում հայտարարել է, որ իրեն ոչ ոք գերի չի վերցրել:
«Դա ահաբեկիչներն են հնարել, թե ինձ գերի են վերցրել: Նույնիսկ հրավառություն են Լուգանսկում այդ առթիվ կազմակերպել: Ես ողջ- առողջ եմ, պատերազմ եմ մղում արեւելյան հատվածում»,- գրել նա, հաղորդում է ՈւՆՆ-ը:
Ավելի վաղ աշխարհազորայինները հայտարարում էին, որ գերեվարել են Օլեգ Լյաշկոյին: Նրանք նաեւ հայտնում էին, որ Լյաշկոյից հետո հաջորդն «Աջ սեկտորի» ղեկավար Դմիտրի Յարոշն է: Լուգանսկի ընտրատեղամասում տեղեկությունը հաստատել են՝ ասելով, որ Լյաշկոն ամեն կերպ փորձում է խափանել Ուկրաինայի արեւելքում անցկացվող հանրաքվեն:




























