Ամերիկյան Միսուրի նահանգի բնակչուհի Ջանեա Քոփլինը, օդում տեսնելով կրակե սյուն, զարմանալի երեւույթը հեռախոսով նկարահանել է, տեղադրել «Instagram»-ում: Հաշված ժամերի ընթացքում լուսանկարը հիթ է դարձել:
Ինչպես պարզվել է, «ֆայերնադոն» ի հայտ է եկել ֆերմերային դաշտերից մեկի հրկիզման հետեւանքով:
Կրակի սյունը ձեւավորվում է նրանից, որ կրակից անջատվող ջերմության հատվածը հողմապտույտ է ստեղծում, որը սկսում է պտտվել եւ ուղղահայաց դիրք է ստանում: Արդյունքում օդում ուղղահայաց շիթ է ստեղծվում, որը կրակն իր մեջ է կլանում, նշում է «GISMETEO»-ն:
Կրակե առաջին հողմապտույտը պաշտոնապես գիտնականները նկատել են Կանբերայում 2003թ.-ին:





























