Կրասնոարմեյսկում քաղաքային խորհրդի շենքի մոտ կրակոցներ են եղել: Հրաձգության հետեւանքով մեկ անձ զոհվել է, եւս մեկը վիրավոր է, հաղորդում է ՈւՆՆ-ը՝ վկայակոչելով տեղական լրատվամիջոցներին:

Հիշեցնենք, որ Ուկրաինայի Ազգային գվարդիան շրջափակել է Դոնեցկի մարզի Կրասնոարմեյսկ քաղաք քաղխորհուրդն ու  ոստիակնության բաժանմունքը, հանրաքվեի կազմակերպիչները փակել են գրեթե բոլոր ընտատեղամասերը:

Ինչպես հաղորդում է «Ուկրաինսկայա պրավդան», «Դնեպրի» զինվորներն ուղղվում էին դեպի գործադիր կոմիտե: Ականատեսների խոսքով՝ նրանց ճանապարհը փակել են տեղի ցուցարարները: Երթեւեկության ապահովման համար  զինվորականները օդ կրակ են արձակել: Դրա հետ մեկտեղ հայտնի է դարձել, որ տեղի բնակիչների թվում կան վիրավորներ, մասնակիցներից մեկը սպանվել է: