Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը դատապարտել է հանրաքվեների անցկացումը Ուկրաինայի հարավ-արեւելքում՝ դրանք ապօրինի համարելով:

Օլանդի խոսքով, Դոնեցկում եւ Լուգանսկում ընթացող քվեարկություններն «անիմաստ են», եւ միակ ընտրությունը, որ կճանաչեցն, Ուկրաինայի նախագահի՝ մայիսի 25-ին կայանալիք ընտրություններն են:

Օլանդի հայտարարությունը հնչել է Ադրբեջան այցի ժամանակ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Ավելի վաղ ընտրությունները չճանաչելու մասին հայտնել էր ԱՄՆ Պետդեպի նեկայացուցիչ Ջեն Փսաքին: