Մարդու իրավունքների եվրոպական դատարանը  (ՄԻԵԴ)  բավարարել է Կիպրոսի հույների հայցը Թուրքիայի դեմ եւ պարտավորեցրել Կիպրոսի հույներին վճարել ռեկորդային փոխհատուցում։

Թուրքական «Յենիշաֆաք» պարբերականի փոխանցմամբ՝  ՄԻԵԴ-ը  Թուրքիային մեղավոր է ճանաչել 1974-ի Կիպրոսի զավթաման ժամանակ մեծ թվով հույների իրավունքների խախտման մեջ եւ պարտավորեցրել վճարել 90 մլն եվրո փոխհատուցում։

90 մլն-ից 30 մլն-ը վճարվելու է 1974-ին թուրքական զինուժի գործողությունների ժամանակ կորածների ընտանիքներին։

Նշվում է, որ Թուրքիան առաջին անգամ ստիպված է լինելու փոխհատուցել մի երկրի, որին դեռ չի ճանաչել պաշտոնապես։