Երեւանում մայիսի 12-ին մեկնարկել է հայ-ֆրանսիական բիզնես համաժողովը: Այն հանդիսավոր բացել են Հայաստանի եւ Ֆրանսիայի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Ֆրանսուա Օլանդը: Համաժողովին մասնակցում են մեծ թվով գործարարներ եւ պաշտոնյաներ Ֆրանսիայից եւ Հայաստանից:
Նշենք, որ ապրանքաշրջանառությունը երկու երկրների միջեւ 2013թ. դեկտեմբերին կազմել է 81.9 մլն դոլար, Հայաստանից արտահանումը կազմել է 6,57 մլն: Վերջին վեց տարում Ֆրանսիայի ներդրումները Հայաստանում գերազանցել են 1 մլրդ դոլարը: Ֆրանսիան Հայաստանում ԵՄ երկրներից ամենախոշոր ներդրողն է, եւ երկրորդը Ռուսաստանից հետո:











