Չեխիայի պաշտպանության նախարար Մարտին Ստրոպնիցկին դեմ Հյուսիսատլանտյան դաշինքի զորքերի` երկրում մշտական տեղակայմանը: Այս մասին նա «Ռոյթերս» գործակալությանը տված հարցազրույցի ընթացքում է հայտարարել:
Ի տարբերություն Չեխիայի, Լեհաստանի կառավարությունը երկրի տարածքում դաշինքի մշտական ներկայությունն ապահովելու հայտ է ներկայացրել: Վարշավայի դիրքորոշումը Ուկրաինայում տիրող ճգնաժամի շուրջ Ռուսաստանի եւ դաշինքի միջեւ հարաբերությունների սրմամբ է պայմանավորված:
Մարտին Ստրոպնիցկին Պրահայի` արտասահմանյան զորքերի ներկայությունից զերծ մնալու ցանկությունը երկրի պատմական փորձով է բացատրում:
«Երկրի տարածքում դաշինքի ներկայության մակարդակի տարբեր եղանակներով բարձրացմանը դեմ չեմ: Սակայն երբ խոսքը ստորաբաժանումների մասին է գնում, ապա այդ հարցն ինձ մոտ կասկածներ է հարուցում»,- նշել է Չեխիայի ռազմական գերատեսչության ղեկավարը` հավելելով, որ իր երկիրը ներկայումս ռազմական ծախսերը մեծացնելու մտադրություն չունի, սակայն չի բացառվում, որ ապագայում դրանք աստիճանաբար կընդլայնվեն:




























