Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը եւ պետական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդն այսօր՝ մայիսի 12-ին, այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:
Նրանք ծաղկեպսակ են դրել Հայոց մեծ եղեռնի զոհերի հուշարձանին, ծաղիկներ խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ:
Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ Ֆրանսիայի նախագահը նաեւ եղեւնի է տնկել հուշահամալիրի Հիշողության պուրակում:
































