Ֆրանսիան պետք է Միացյալ Նահանգների եւ Մեծ Բրիտանիայի հետ միասին պայքար մղի Նիգերիայում տարածում գտած ահաբեկչության դեմ: Այս մասին Երեւանում լրագրողներին հայտնել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը` պատասխանելով «Բոկո Հարամ» նիգերիական ահաբեկչական խմբավորման շուրջ Փարիզի հետագա քայլերի մասին հարցին:
«Բոկո Հարամը ագրեսիա է իրականացնում քաղաքացիական բնակչության դեմ. վերջին անգամ դա դպրոցում` երեխաների հետ տեղի ունեցավ: Նիգերիայի նախագահի հետ միասին համատեղ պայքար ենք մղելու այդ խմբավորման դեմ»,- հայտարարել է նախագահը:
Հաջողության հասնելու համար, նրա համոզմամբ, տարածաշրջանում, եւ մասնավորապես` Մալիում տիրող իրադրությունը պետք է կայունացվի:
«Այսպես թե այնպես, պետք է համագործակցենք ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի հետ` համատեղ արդյունավետ քայլեր ձեռնարկելու համար»,- հավելել է Օլանդը:




























