Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունն իրեն ինքնիշխան հանրապետություն է ճանաչել, հաղորդում են տեղական լրատվամիջոցները:
«Այսօր Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունն իրենց հռչակել է ԴԺՀ ինքնիշխան հանրապետություն»,- ասվում է ԶԼՄ հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ Ուկրաինայի Դոնեցկի եւ Լուգանսկի մարզերում հանրաքվեներ են տեղի ունեցել շրջանների կարգավիճակի վերաբերյալ: Երկու մարզերում մեկ հարց էր տրվել՝ պաշտպանո՞ւմ եք արդյոք համապատասխանաբար Դոնեցկի եւ Լուգանսկի ժողովրդավարական հանրապետությունների պետական ինքնիշխանության մասին ակտը:
Նախնական տվյալների համաձայն՝ «Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության» պետական ինքնիշխանության օգտին քվեարկել է ընտրողների 94-98 տոկոսը:
Դոնեցկում ընտրողների 89 տոկոսն է կողմ քվեարկել «պետական ինքնիշխանությանը»:




























