ԵՄ արտաքին հարաբերությունների հարցերով խորհուրդը Ուկրաինայում ստեղծված իրավիճակի վերաբերյալ կարծիքներ է փոխանակել ԵԱՀԿ գրասենյակի նախագահ Դիդյե Բուրկհալթերի հետ, մի շարք հետեւություններ արել այդ կապակցությանբ, որոնք հրապարակվել է համապատասխան փաստաթղթում, հաղորդում է ՈՒՆՆ-ն:

ԵՄ-ն նշել է իր հաստատուն դիրքորոշումը Ուկրաինայի միասնականության, ինքնիշխանության, անկախության եւ տարածքային ամբողջականության հարցերում եւ կոչ արել Ռուսաստանին նույն դիրքերի վրա կանգնել:

ԵՄ-ում ընդգծել են, որ լեգիտիմ ու օրինական չեն համարում ոչ երեկվա, ոչ ցանկացած հաջորդ հանրաքվեները:

Միաժամանակ, ԵՄ խորհուրդն իր աջակցությունն է հայտնել Ուկրաինայում նախագահական ընտրությունների անցկացմանը: ԵՄ խորհուրդը կոչ է արել Մոսկվային արդյունավետ միջոցներ ձեռնարկել Ժնեւյան պարտավարությունների կատարման ուղղությամբ, ինչպես նաեւ աջակցել է Ժնեւի ձեւաչափով նախարարների մակարդակով հերթական հանդիպման անցկացմանը:

ԵՄ-ն հաստատել է իր պահանջը Ռուսաստանից՝ հետ քաշել իր զորքերը Ուկրաինայի սահմաններից եւ դատապարտել է ռուս բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարությունները, որոնք իրենց աջակցությունն են հայտնել անջատողականության անօրինական փորձերին:
ԵՄ խորհուրդը դատապարտել է պատժամիջոցների ռեժիմը շրջանցելու ցանկացած փորձ եւ բոլոր կողմերյ զսպվածության, բռնություններն ու սադրանքները դադարեցնելու կոչ  արել: