Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Զինված ուժերի հրամանատարն իր հսկողության տակ է վերցրել Դոնեցկի մարզի կառույցները եւ հայտարարել հակաահաբեկչական գործողություն սկսելու մասին: Համապատասխան հրամանի տեքստը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է Դոնեցկի մարզի ինքնահռչակ նահանգապետ Պավել Գուբարեւը:
Բացի այդ, իր հրամանով Ստրելկովը որոշում է կայացրել ԴԺՀ տարածքում հակաահաբեկչական գործողության ռեժիմ հաստատել:
Դրա հետ մեկտեղ Ուկրաինայի զինված ուժերի հրամանատարությանն առաջարկվում է բանակցություններ վարել ԴԺՀ ղեկավարության հետ՝ Ուկրաինայի ԶՈւ նյութական միջոցների տարհանման վերաբերյալ, որոնք տեղափոխվել էին ԴԺՀ տարածք: Մինչեւ 2014թ.-ի ապրիլի 1-ը ԴԺՀ տարածքում գտնվող ռազմական ողջ ունեցվածքը համարվում է հանրապետության սեփականություն ու տարհանման ենթակա չէ, հաղորդում է «ՌԲԿ-Ուկրաինան»:
Բացի այդ մասնավոր թիկնապահական ստորաբաժանումները, մասնավոր զինվորական ընկերությունների աշխատակիցները, օտարերկրյա կազմակերպությունների կողմից վարձու զինվորականները պետք է անհապաղ զենքը փոխանցեն ԴԺՀ ԶՈւ հրամանատարության ներկայացուցիչներին, «այդ դեպքում երաշխավորվում է մարդասիրական վերաբերմունքը նրանց հանդեպ»:
Միեւնույն ժամանակ մարզի աերոնավիգացիայի ծառայությանը հրաման է տրվել անցնել ԴԺՀ ԶՈւ հսկողության տակ եւ 2014թ.-ի մայիսի 12-ից հանրապետության տարածքում իրականացվող բոլոր թռիչքները համաձայնեցնել նրա համախոհների հետ:
Իր հրամանում Ստրելկովը դիմում է Ռուսաստանին՝ կոչ անելով ԴԺՀ տարածք մտցնել «խաղաղարար զորքեր»:




























