Մասաչուսեթս նահանգի Հեյվերհիլի բնակչուհի 23-ամյա Քրիստինա Սիմոսը գիտի,  որ մինչեւ կյանքի վերջ գամված է մնալու անկողնուն: Սակայն դա կարեւոր չէ, քանի որ այդ գնով կարողացել է մահից փրկել իր նորածին որդուն:

Կինն ու  18 ամսական երեխան տանն են եղել, երբ տանը հրդեհ է բռնկվել: Փրկվել կարելի էր միայն երկրորդ հարկի պատշգամբից  ցատկելով:

«Ես  գրկեցի  որդուս, սեղմեցի կրծքիս, համբուրեցի եւ ասացի նրան, թե որքան շատ եմ սիրում: Այնուհետեւ ցատկեցի պատշգամբից», - CBS Boston-ին պատմել է Սիմոսը:

«Ես ոչ մի բանի մասին չէի մտածում: Միայն` փրկեի որդուս: Նա ինձ համար ավելին է, քան սեփական կյանքս»:

Սայմոսն ստացել է մեջքի մի քանի լուրջ վնասվածքներ, եւ բժիշկները կասկածում են, թե նա երբեւէ կարող է ոտքի կանգնել: Իսկ փոքրիկ Քամերոնն իրեն հիանալի է զգում:

«Ես ինձ բնավ հերոս չեմ համարում: Ես պարզապես Քամերոնի մայրն եմ», - ասել է Սիմոսը: Չնայած նրա վիճակը դեռ ծանր է` նա պնդում է, որ  որդուն պարզապես գրկելը Մայրերի օրվա լավագույն նվերն է:

Աղջկան եւս 10 օր կպահեն հիվանդանոցում, այնուհետեւ կտեղափոխեն վերականգնողական բաժանմունք:

Քննիչները պարզում են հրդեհի պատճառները: