Պետք է խոսել Հայաստանի մարզերում ջրի սակագնի բարձրացման անհրաժեշտության մասին: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հայտարարել է «Հայջրմուղ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Պատրի Լորենը՝ մեկնաբանելով 2013թ.-ի հուլիսց էլեկտրաէներգիայի սակագների բարձրացումը:
«Էլեկտրաէներգիային է բաժին հասնում մեր ծախսերի 20 տոկոսը: Ուստի տեղին է խոսել սակագնի բարձրացման խնդրանքի անհրաժեշտության մասին»,- հայտարարել է Լորենը:
Հիշեցնենք, որ այս պահին «Հայջրմուղ» ՓԲԸ-ի սակագինը կազմում է 179.78 դրամ մեկ խմ-ի դիմաց ու չի փոխվել 2009թ.-ից ի վեր:
Հիշեցնենք, որ «Հայջրմուղի» կոնցեսիոն կառավարումը պատկանում է ֆրանսիական «SAUR» ընկերությանը: Այն զբաղվում է Հայաստանի 37 քաղաքների(մարզերում) եւ 268 գյուղերի ջրամատակարարմամբ:




























