«Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունը» հանրաքվեի արդյունքներով հռչակել է իրեն ինքնիշխան պետություն: Այս մասին հայտարարել է «ԴԺՀ» ժամանակավոր կառավարության համանախագահ Դենիս Պուշիլինը: Միաժամանակ նա նշել է, որ ԴԺՀ-ն դիմում է ՌԴ իշխանություններին՝ խնդրելով քննարկել Ռուսաստանի կազմում ընդգրկվելու հարցը:
«Մենք՝ «Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության» ժողովուրդը, մայիսի 11-ին տեղի ունեցած հանրաքվեի արդյունքում եւ հիմնվելով ԴԺՀ ինքնիշխանության վրա, հայտարարում ենք, որ այսուհետ ԴԺՀ-ն ինքնիշխան պետություն է... Ելնելով «Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ժողովրդի կամարտահայտությունից եւ պատմական արդարության վերականգնման համար խնդրում ենք Ռուսաստանի դաշնությունից քննարկել «Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ՌԴ կազմում ընդգրկման հարցը»,-ասել է նա:











