Ուկրաինայի Դոնեցկի եւ Լուգանսկի մարզերում անցկացված անկախության հանրաքվեները կարեւոր են մեզ համար առաջին հերթին այն պատճառով, որ, ի տարբերություն Ռուսաստանի կազմի մեջ անցած Ղրիմի, դրանցով ոչ միայն նոր քաղաքական շեշտադրումներ են հաղորդվում ներուկրաինական քաղաքական օրակարգին, այլեւ, գլոբալ մակարդակում, անկախացող տարածաշրջանների գործոնի ակտիվացման նոր փուլ են նախանշում: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԼՂՀ ԱԳ նախկին նախագահ, Հայաստանի նախագահի նախկին թեկնածու Արման Մելիքյանը:
«Կոսովոյի, Աբխազիայի եւ Հարավային Օսիայի մասնակի միջազգային ճանաչման նախադեպերը հնարավոր է, որ գերտերությունների կողմից նորովի կվերաիմաստավորվեն ու կհանգեցնեն առավել թիրախային գործողությունների եւ լուծումների: Հանրաքվե անցկացրած ուկրաինական մարզերի խնդիրը կարող է ներկայացվել արցախյան հարցի նմանությամբ եւ մենք լրջորեն պետք է աշխատենք, որ այդ ուղղությամբ օտարների հնարավոր ջանքերը ոչ թե վնասեն մեզ, այլ օգուտ տան»,-գրել է Մելիքյանը:




























