Ռուսաստանի ԱԳՆ-ն պաշտոնական Կիեւին կոչ է անում երկխոսություն սկսել «Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության» եւ «Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության» ղեկավարությունների հետ: Այս մասին հաղորդում է Ռուսաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը:
«Համարում ենք, որ հանրաքվեների արդյունքների կյանքի կոչումը պետք է տեղի ունենա Կիեւի, Դոնեցկի եւ Լուգանսկի միջեւ երկխոսության շրջանակներում: Կրկին հաստատում ենք Ուկրաինայում անհապաղ լայն երկխոսություն սկսելու անհրաժեշտությունը, մասնավորապես, նրա հետագա պետական կառուցվածքի շուրջ, բոլոր քաղաքական ուժերի եւ տարածաշրջանների մասնակցությամբ»,-ասված է հաղորդագրության մեջ:
ԱԳՆ-ում պաշտոնական Կիեւից իրական գործողություններ են ակնկալում, ոչ թե մտադրությունների մասին ընդհանուր դեկլարացիաներ, անհապաղ արդյունավետ հանդիպումների անցկացում Ուկրաինայի հարավային եւ արեւելյան շրջանների հետ, որոնք կհանգեցնեին իրավիճակի կայունացման երկրում:



























