Հայտնի հայ դերասան Վարդան Պետրոսյանը մտերիմների համար Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի այցը Հայասըան վերջին հույսերից մեկն է, որ Վարդան Պետրոսյանի գործը տեղից շարժվի, գրում է ֆրանսիական L’express-ը:
«Ես շատ բան եմ սպասում Սերժ Սարգսյանի հետ Ֆրանսիայի նախագահի հանդիպումից: Հույս ունեմ, որ Օլանդը կարող է այնպես անել, որ գործը տեղից շարժվի»,-պարբերականը մեջբերել է Վարդան Պետրոսյանի քրոջ՝ Անի Պետրոսյանի խոսքը:
Աղբյուրը նշել է, որ Ֆրանսիայում Վարդան Պետրոսյանի գործը մեծ աղմուկ է բարձրացրել, ավելի քան 500 նամակներ են ուղարկվել Ելիսեյան Պալատ, մոտ 10 հազար մարդ ստորագրել է արտիստի ազատ արձակման հանձնագրի տակ: Վարդան Պետրոսյանի պաշտպանությամբ հանդես է եկել հայտնի արտիստներ Ալեն Դելոնը, Շառլ Ազնավուրը եւ շատ այլ հայտնի մարդիկ:
Հիշեցնենք, որ 2013-ի հոկտեմբերի 20-ին, ժամը 21.20-ին Եղվարդ-Երեւան մայրուղու վրա ավտովթար է տեղի ունեցել, որի հետեւանքով 7 մարդն տեղափոխվել է հիվանդանոց, այդ թվում Վարդան Պետրոսյանը: Ավելի ուշ եղբայրներ Էդգար եւ Էդուարդ Հակոբյանները մահացել են: Փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով: Վարդան պետրոսյանը կալանավորվել է: Նրա պաշտպանության համար Ֆրանսիայից հրավիրվել են փաստաբաններ Մարի Տոզենը եւ Ժերար Չոլաքյանը:




























