Իսպանական ոստիկանությունը ձերբակալել է իրանական ծագմամբ 56-ամյա բրիտանացի միլիոնատեր Շոջա Շոջաիին, ով մոդելներին բերում էր իր առանձատուն եւ բռնությամբ նրանց պահում իր հարեմում: Ինը կանայք պնդում են, որ գերության ընթացքում մագնատին յոթ երեխա են պարգեւել:
Իր զոհերի մեծ մասի հետ տղամարդը ծանոթացել է Լոնդոնում եւ, ներկայանալով որպես նավթային ընկերության սեփականատեր, Վլադիմիր Պուտինի եւ Բարաք Օբամայի ընկեր, նրանց հրավիրել է իսպանական Մարբելյա քաղաքի Կոստա-դել-Սոլ հանգստավայրում գտնվող իր պատականող առանձնատուն՝ իր նախապատրաստած դասախոսությունը լսելու համար:
Եվրոպայի եւ Ասիայի տարբեր ծայրերից միլիոնատերի հարճեևտ 56-ամյա մեծահարուստի հետ ծանոթության պահին դասընթացներ էին անցնում Լոնդոնի նորաձեւության դպրոցում, որի անունը չի հրապարակվում, հաճույքով ընդունում էին «Սաշայի» առաջարկը, քանի որ վերջինս պոստանում էր նրանց առջեւ բացել դռները դեպի մոդելային աշխարհ:
Ինքը Շոջա Շոջին հերքել է իր դեմ ներկայացվող բոլոր մեղադրանքները: Նա պնդում է, որ կանայք աշխատում էին իրեն պատկանող ընկերությունում, սեռական կապեր էին ունենում, կամ երեխաներ ունենում բացառապես սեփական կամքով:
Հարեւանների խոսքով՝ առանձնատանն իսկապես բնակվում էին նորաձեւ հագուստներով գեղեցիկ կանայք, սակայն ամենեւին էլ դժբախտ տեսք չունեին, հաղորդում է «FederalPost»-ը՝ վկայակոչելով «The Telegraph»-ին:




























