Հնդկաստանում հասարակական վայրերում միզելու դեմ պայքարում նոր միջոց են գտել: Դրա համար ակտիվիստներն օգտագործում են հատուկ դեղին բեռնատար, որը ջրցան սարքավորում ունի:
«Միզող տանկեր» անվամբ մեքենան այս պահին Մումբայի փողոցներում է: Նրա նպատակն է պայքարել հասարակական վայրերում միզելու դեմ: Ջրով լի ցիստերնի վրա գրված է. «Միզիր հասարակական վայրում եւ կթրջվես»:
Գաղափարը պարզ է՝ ակն ընդ ական: Այս մեթոդը միակն է Հնդկաստանում հասարակական վայրերում միզելու դեմ պայքարելու համար, քանի որ երկարամյա արշավներն այդպես էլ արդյունք չեն տվել:
Ավելի վաղ իշխանությունները փորձել են պայքարել Հնդկաստանում տարածված խնդրի հետ պաստառներ կախելով տուգանքների բարձրացման մասին, հասարակական զուգարանների ստեղծման մասին եւ նույնիսկ այն մասին, որ ոստիկանությունն իրավունք ունի ձերբակալել կամեցած վայրում բնական կարիքները հոգացողներին: Սակայն դա վերջ չէր տալիս հին սովորույթին:




























