Ռուսաստանի Պետական Դումայի սահմանադրական օրենսդրության եւ պետական շինարարության հանձնաժողովը հավանություն է տվել ՌԼԴԿ խմբակցության պատգամավոր Անդրեյ Լուգովոյի ներկայացրած օրինագծին, որով առաջարկվում է քրեական պատասխանատվութուն սահմանել երկքաղաքացիությունը թաքցնելու համար՝ տուգանելով մինչեւ 200 հազար ռուբլու չափով, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
Լուգովոյը առաջարկել է լրացումներ կատարել «ՌԴ քաղաքացիության մասին» օրենքում, ըստ որի այն մարդիկ, որոնք ՌԴ քաղաքացիությունից բացի ունեն նաեւ այլ երկրի քաղաքացիություն, այն ձեռք բերելուց հետո պետք է մեկ ամսվա ընթացքում տեղյակ պահեն դաշնային միգրացիոն ծառայությանը:
Բացի այդ, Պետդումայի քննարկմանն է ներկայացվել եւս մեկ նմանատիպ օրենք, այս անգամ պատգամավոր Սերգեյ Իվանովի կողմից, ըստ որի երկքաղաքացիությունը թաքցնելու համար քաղաքացին կարող է պատժվել մինչեւ երեք տարի ազատազրկման կամ մինչեւ 300 հազար դրամ տուգանքով:



























