Թեքսասի Ուիչիտո Ֆոլս քաղաքն առաջիկայում կարող է դառնալ ԱՄՆ-ի առաջին բնակավայրը, որտեղ խմելու ջուրը կստանան կեղտաջրերի, այդ թվում զուգարանի ջրերի մաքրման արդյունքում:
Կեղտաջրերի կրկնակի օգտագործման անհրաժեշտությունը ծագել է քաղաքում արդեն երեք տարի շարունակվող երաշտի պատճառով:
Քաղաքից բնակչության գաղթը կանխելու համար պաշտոնյաները 13-մղոնանոց (21 կմ) խողովակաշար են կառուցել, որը կեղտաջրերի վերամշակման գործարանը կապում է խմելու ջրի գործարանին:
Նշվում է, որ քաղաքացիների մեծամասնությունը այս լուրը դժվարությամբ են «մարսել»:
Միաժամանակ քաղաքապետը եւ գործընթացը վերահսկող պաշտոնյան վստահեցնում են, որ այդ եղանակով ստացված ջուրը «մաքուր եւ անվտանգ» կլինի:
Ըստ քաղաքապետի՝ հենց վերամշակված ջուրը սկսի մատակարարվել, ինքն առաջինը կփորձարկի՝ մեծ կում անելով:






























