Մայիսի 12-ին, ժամը 07.30-ի սահմաններում, «Մերսեդես Բենց C-180» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Գ. Նժդեհի փողոցի թիվ 12 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 38-ամյա Վարվառա Անանյանին եւ նրան տեղափոխել հիվանդանոց, սակայն կինը գիտակցության չգալով` մահացել է:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ կատարվում է քննություն: