Google ընկերությունը պարտավոր է հետեւել անձնական տվյալների պաշտպանության վերաբերյալ եվրոպական օրենքներին եւ շտկումներ կատարի որոնողական համակարգում: Նման վճիռ է կայացրել ԵՄ-ի դատարանը՝ պաշտպանելով մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքը, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Ըստ ԵՄ դատարանի հայտարարության՝ մի շարք դեպքերում շահագրգիռ անձինք կարող են դիմել ընկերություն՝ ուղղակիորեն իրենց չվերաբերող հին տվյալները վերացնելու խնդրանքով:
Ավելի վաղ Google-ի ներկայացուցիչները նշել էին, որ չեն կարող վերահսկել որոնողական համակարգը եւ պատասխանատվություն չեն կրում «ազատ հասանելի մասնավոր տվյալների» համար: Հարցման ժամանակ տեղեկությունը գտնելու պատասխանատուն կայքի տերն է, որտեղ այն տեղակայված է, իսկ ընկերությունները միայն հղումն են տրամադրում:
ԵՄ դատարանի վճիռը կայացվել է Իսպանիայի քաղաքացու հայցի առթիվ: Ըստ հայցի՝ Google-ում իր անունը որոնելիս կարելի է տեսնել 1998թ. հին հայտարարություն՝ պարտքերի դիմաց իր տան վաճառքի մասին: Իսպանիայում ներկայացվել է այդպիսի 180 հայց:




























